Բիզնես հոգեբանություն

Բիզնես հոգեբանությունը այն ոլորտն է, որտեղ զետեղված բոլոր գործիքները, տեխնիկաները, վարժանքները ուղղված են բիզնեսի առաջընթացին։ Բիզնեսում, իբրև բարդ ոլորտ՝ բազմաշերտ և բազմափուլ, առկա են այնպիսի հրամայականներ, շեշտադրումներ, որոնք մարտահրավերների տեսքով կարիք են ունենում վերլուծել, ճանաչել և առաջարկել նոր ելքեր։

Մեր կողմից առաջադրվող բիզնես հոգեբանության մոդուլն իրականացվում է 2012 թվականից ի վեր։ Յուրաքանչյուր տարի ավելի կատարելագործվելով՝ գործարար աշխարհին հոգեբանական թիմի կողմից այսօր առաջադրվում է ոչ միայն անձնակազմի հոգեբանական գնահատում, այլև թիմակառուցում, մասնագիտական անձնագրերի կազմում, մարդկային ռեսուրսների կառավարիչներին աջակցություն, երբ թիմում առաջանում են հոգեբանական խնդիրներ։

Բիզնես հոգեբանության նպատակը մեկն է՝ կառուցողական մոտեցում բոլոր մարտահրավերների դեպքում։

Այսօր մեր կողմից առաջարկվում է աշխատանք նևրոտիզացված թիմի հետ, դերերի հստակ սահմանում և դերերի տեղափոխություն, այրման համախտանիշի պարզում կամ կանխարգելում, թիմում տոքսիկ երևույթների հետ աշխատանք։ 

Հոգեբանական աշխատանքներն իրականացվում են բացառապես հոգեբան մասնագետների, տարբեր հոգեբանական ուղղությունների ներկայացուցիչների կողմից։ 

Առաջին փուլն անձնակազմի գնահատումն է, հաճախ զրոյական փուլ ենք իրականացնում, որը նվիրված է լինում հիմնադիրների, գործադիր տնօրենների կամ ՄՌԿ մասնագետների հետ միասին կարիքների վերլուծության։

Երկրորդ փուլում ամփոփում ենք առաջին փուլի արդյունքները, վեր հանում և հստակեցնում առկա խնդիրները և կարիքները։

Երրորդ փուլում բացառապես գործնական աշխատանքներ են իրականացվում թիմի կառուցման և/կամ բարելավման ուղղությամբ։

Իրականացվում են այրման համախտանիշի կանխարգելման ուղղութամբ հոգեբանական աշխատանքներ, ժամանակի ընկալման բարելավման տեխնիկաներ՝ վերջնաժամկետները պահելու հետ կապված, նաև թիմի լիդերների բացահայտմանն ուղղությամբ։

Արդյունքում տրվում է նաև թիմի մաին մանրակրկիտ հաշվետվություն։

Մեզ համար հրաշալի փորձ է եղել <<Բիզնես հոգեբանության>> մոդուլի կիրառումն իբրև ուսումնական նյութ Մադամ Արմենիա ակումբի գործարար կանանց շրջանում, ովքեր հետադարձ կապի ժամանակ մատնանշեցին  մոդուլի կիրառելիությունը և գործնականությունը։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար