Ժեստ հոգեբանական կենտրոնն իր 22 հոգանոց պատվիրակությամբ հունիսի 30-ից հուլիսի 8-ը Կիպրոսում մասնակցեց 19-րդ համաեվրոպական հոգեբանական կոնգրեսին, որին «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց կենտրոնի ահռելի մեծ հետազոտական աշխատանքը։
4 կոնգրեսյան գիտելիքաշատ օրերը Ժեստի մասնագետներին զինեցին նոր կարևոր գիտելիքներով, հանդիպեցինք արդեն հարազատ դարձած կոլեգաների, որոնց հետ մեկ հարթակի վրա լինելը մեծ պատիվ է։
Դե իսկ «Ժեստ»-ն իր կարևոր գույնով ապահովեց ողջ կոնգրեսյան օրերը։ Մարիամ Մեհրաբյանի նախաձեռնությամբ՝ Ժեստեցիները կոնգրեսին ներկայացել էին Լալունց-ի հեղինակած շապիկներով, ինչը անմասն չթողեց կոնգրեսի մասնակիցներին, վերջիններս մոտենում էին, կարդում շապիկի գրվածքները, հետաքրքրվում, տեղեկանում, ստանում մեր կողմից հատուկ կոնգրեսի համար պատրաստված բրոշները՝ Կիպրոս+Հայաստան+Ժեստ դրոշ-լոգոյով, ինչը հեղինակել էր Մաստեր պրինտը, իսկ կոնգրեսի վերջին օրը Ժեստը ներկայացավ իր ավանդական կանաչ շապիկներով։ Ասել, որ հիացած ենք ու հիացրել ենք, նշանակում է ոչինչ չասել։ Այս մեծ պատվիրակությամբ 19-րդ համաեվրոպական հոգեբանական կոնգրեսին մասնակցելը պատիվ էր յուրաքանչյուր ժեստեցու համար։
Ժեստը նախատեսել էր նաև ճանապարհորդության երկրորդ մաս։ Կոնգրեսի ավարտից հետո մեզ էին սպասում Կիպրոսյան 5 քաղաքներ, որոնք քայլեցինք, զգացինք, վայելեցինք ժեստեցուն վայել։
Հետ