24․08․2025-ըսպասվածօր էր Սյունիք աշխարհում։Քաջարան համայնքն այլևս ունի Ժեստ հոգեբանական կենտրոնի մասնաճյուղ, ինչը քաղաքի տոնի առթիվ լավագույն նվերն էր քաջարանցիների համար։
Քաջարանի համայնքապետարանը ի դեմս մեծ հայի՝Մանվել Փարամազյանի իրականություն դարձրեցին այսքան կարևոր նախագիծը։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի պատվիրակությունը դեպի Սյունիք ճանապարհ ընկավ գիշերը և ամսի 24-ի առավոտյան արդեն իսկ Քաջարանում էր։
Մինչ մասնաճյուղի բացումը, Ժեստը քաղաքի հրապարակում էր, այնուհետև հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին, հաջորդիվ մասնակից դարձավ քաղաքի տոնին նվիրված բոլոր միջոցառումներին։
Դե իսկ մասնաճյուղի բացման արարողությունը վստահված էր Մանվել Փարամազյանին և Սյունյաց թեմի առաջնորդ Մակար սրբազան եպիսկոպոսին։
Ներկաները շնորհավորեցին և օրհնեցին Ժեստ հոգեբանական կենտրոնի մուտքը Քաջարան համայնք՝ ընդգծելով հոգեբանական կենտրոնի և քաջարանցիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիրներ Արկադի և Մարիամ Մեհրաբյաններն իրենց խոսքում անդրադարձան մարզերում մասնաճյուղեր ունենալու անհրաժեշտությանը և վստահեցրեցին, որ համագործակցությունը լինելու է միմիայն ի նպաստ հայի, այս դեպքում ի նպաստ քաջարանցու։
Շնորհավո՛ր մուտքդ Քաջարան/Ժեստ, քո լեռների պես վստահ և ամուր ճանապարհ։
Հետ