«Բարեգործական ընթրիք»

Կայացավ «Բարեգործական ընթրիք»-ը՝ ի աջակցություն «Մեր տուն» ՀԿ-ի

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանի նախաձեռնությամբ կայացավ «Բարեգործական ընթրիք», որի նպատակն էր բարեգործական միջոցառման ընթացքում հավաքագրված միջոցներն ուղղել «Մեր տուն» հասարակական կազմակերպությանը։

«Մեր տուն» ՀԿ-ն իր գործունեությամբ աջակցում է ցերեկային շահառուներին՝ հնարավորություն տալով կազմակերպել իրենց առօրյան, ստանալ կրթություն, ձեռք բերել նոր հմտություններ և լիարժեք ինտեգրվել հասարակական կյանքին։

Երեկոն իրականություն դարձավ SHE Yerevan-ի մեծ նվիրումի և կազմակերպչական ջանքերի շնորհիվ։ Բարեգործական ընթրիքի մեկնարկը տրվեց Մարիամ Մեհրաբյանի և Տիգրանուհի Կարապետյանի բացման խոսքով, որից հետո ներկաները դիտեցին «Մեր տուն» ՀԿ-ի գործունեությունը ներկայացնող ֆիլմը։

Միջոցառման գեղարվեստական հատվածը հագեցած էր հուզիչ և գեղեցիկ կատարումներով։ Պարային համարով հանդես եկավ «Ամարաս» համույթը, իսկ «Մեր տուն» ՀԿ-ի փոքրիկների կողմից հնչեց Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգը, որը խոր հուզմունք առաջացրեց դահլիճում ներկա հյուրերի մոտ։ Երեկոն իրենց երաժշտական կատարումներով գեղեցկացրեցին երգչուհի Անահիտ Շահբազյանը և երգիչ Յուրի Մելիքովը։

Բարեգործական ընթրիքն ավարտվեց «Մեր տուն» ՀԿ-ի հիմնով։ Այդ պահին Տիգրանուհի Կարապետյանի համար անակնկալ կերպով դահլիճ մուտք գործեցին կազմակերպության բոլոր ժամանակների շահառուները՝ ստեղծելով երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը։

Միջոցառումը կայացավ տարիներ շարունակ միայն բարին քարոզող և բարի գործունեություն իրականացնող մարդկանց շնորհիվ։ Կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ և աջակցությամբ նպաստեցին այս կարևոր նախաձեռնության իրականացմանը։

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար