«Երեխայի լավագույն շահը» խորագրով հանդիպում ոլորտի մասնագետների հետ

Մայիսի 23-ին Վանաձորի համայնքապետարանում կայացավ «Երեխայի լավագույն շահը» խորագրով հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ։Հանդիպումը կայացավ «Արմլեգալ» կազմակերպության համահիմնադիր ՍոնաՉիլինգարյանի շնորհիվ։Ժեստ հոգեբանական կենտրոնը ներկայացնում էին կենտրոնի հիմնադիրներ Մարիամ և Արկադի Մեհրաբյանները, գործադիր տնօրեն Լուսինե Գրիգորյանը, Դեռահասության բաժնի մասնագետ Աննա Գրիգորյանը, Գյումրի/Ժեստ մասնաճյուղի կառավարիչ Տաթև Մեխակյանը, Արտաշատ/Ժեստ մասնաճյուղի կառավարիչ Մերի Պետրոսյանը, Կոտայք/Ժեստ մասնաճյուղի կառավարիչ Ալվարդ Բեգլարյանը, ինչպես նաև նորաստեղծ Վանաձոր/Ժեստ մասնաճյուղի մասնագետները։

Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրեցին զեկույցներ հետևյալ թեմաներով՝

Փորձաքննությունների MSAQ փաթեթ

Երեխայի հանդեպ ծնողական վերաբերմունք։ Անտեսումը՝ բռնություն:

Հոգեբանական փորձաքննության կազմակերպման առանձնահատկությունները Քրեական և Քաղաքացիական գործերի շրջանակներում:

Անչափահասների հանցավորության վիճակագրության հոգեբանական պատճառներ:

Ասոցիալ վարքի առանձնահատկությունները և դրանց դրսևորման տարբերությունները միջմշակութային առանցքում ՀՀ-ի և ՌԴ-ի օրինակով։

Հանդիպման ողջ ընթացքն անցավ բուռն քննարկումներով, արծարծվեցին ոլորտում առկա խնդիրները, ք․ Վանաձորում հատկապես դատահոգեբանական փորձաքննությունների և նեղ ոլորտի մասնագետների անհրաժեշտությունը։ 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա հանդիպումների և առկա քեյսերի քննարկման։

Հատուկ շնորհակալություն համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանին Վանաձոր/Ժեստին նման ջերմ ընդունելության համար։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար