Գերազանցիկի սինդրոմ․ երբ սիրո վաստակումը դառնում է կենսաձև

Մենք հաճախ ենք մտածում, թե վերահսկողությունն ուժ է, կատարելությունը՝ արժանիք։ Բայց իրականում՝ այդ վերահսկողության ու կատարելության ետևում թաքնված է մշտական անհանգստություն՝ սիրվելու, ընդունվելու, սխալվելու վախ։ «Գերազանցիկի սինդրոմը» պարզապես սովորություն չէ՝ լավ անել ամեն ինչ։ Դա մեր ներսում ապրող երեխայի ձայնն է, որը մի օր հասկացել է՝ սերը վաստակվում է միայն ճիշտ լինելու, չսխալվելու, գոհացնելու միջոցով։

Այս սինդրոմը ձևավորվում է դեռ մանկության ամենանուրբ տարիներին՝ մոտ 4-6 տարեկանում, երբ աշխարհն առաջին անգամ բաժանվում է «լավի» ու «վատի»։ Իսկ այդ բաժանման հիմքում միշտ կա ինչ-որ ձայն՝ մոր, հոր, ուսուցչի կամ դաստիարակի, որը մեզ սովորեցնում է․

«Եթե չես սխալվում՝ քեզ սիրում են»
«Եթե կոկիկ ես՝ քեզանով հպարտանում են»
«Եթե հանգստանում ես՝ դու ծուլանում ես»

Այդպես էլ մեծանում ենք՝ անընդհատ ապացուցելով, որ արժանի ենք։ Մեզ թվում է՝ եթե մի օր սխալվենք, աշխարհը կփլվի, մարդիկ կհեռանան, սերը կկորչի։

Առաջին արմատը՝ հավանության կախվածություն

Գերազանցիկի սինդրոմով մարդիկ սովոր են ապրել ուրիշների աչքերով։ Նրանց ինքնագնահատականը կախված է արտահայտություններից՝ «դու շատ ես հաջողել», «դու լավագույնն ես»։ Բայց այդ ներսի երեխային երբեք չեն հարցրել․ «Իսկդուի՞նչեսուզում»։
Նրաներսումդեռապրումէմիփոքրիկ՝մշտապեսսպասելով՝որիրենկհարգենոչթեարածի, այլլինելուհամար։

 

 

 

Երկրորդ արմատը՝ «հաճույքը վտանգավոր է»

Շատերն են մանկությունից լսել՝

«Մի պառկիր, գործ կա անելու»
«Առաջինը գործը, հետո հանգիստը»

Արդյունքում մարդը սովորում է՝ հաճույքը պետք է վաստակել։ Հանգիստը, ուրախությունը, նույնիսկ սեփական ազատ ժամանակը դառնում են մեղքի զգացման աղբյուր։ Նա չի կարողանում պարզապես լինել՝ առանց արդարացնելու իր գոյությունը։

Երրորդ արմատը՝ կանոնի պաշտամունք

Երբ ծնողները դաստիարակում են՝ առանց բացատրելու «ինչու»-ն, ձևավորվում է ներքին սարսափ՝ ամեն փոփոխությունից։ Այդ երեխան մեծանում է՝ փայլուն ծրագրերով, հստակ օրակարգով, բայց սարսափում է ամեն անակնկալից։ Նրա համար ամեն ինչ կփլուզվի, եթե աշխարհը մեկ վայրկյանով շեղվի նրա սպասումներից։

Գերազանցիկի սինդրոմով մարդիկ իրականում խորը հոգնած են։ Նրանք ուժեղ են թվում, բայց իրենց ուժն ամբողջությամբ գնում է վերահսկելու վրա։ Եվ երբ մի օր այդ ուժը սպառվում է, գալիս է դատարկության անիմաստության զգացումը։

Բուժումը կատարյալ դառնալը չէ։ Բուժումը՝ լինելն է։
Ազատվելը թույլ լինելու վախից, սխալվելու ամոթից, հանգստի մեղքից։

Գերազանցիկը պետք է սովորի ապրել ոչ թե՝ «պետք է ճիշտ անեմ», այլ՝

«Պետք է լինեմ ես»։

Այդտեղից է սկսվում ազատությունը։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար