Ժեստ հոգեբանական կենտրոնը Վանաձորի Պետական Համալսարանում

Ք․ Վանաձորի մայիսյան այցերից հերթականը Վանաձորի Պետական Համալսրանն էր, որտեղ «Ժեստ» հոգեբանական կենտրոնին գրկաբաց ընդունեցին ուսանողներն ու դասախոսական կազմը։ 

Նախ հանդիպման սկզբում «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանի ողջույնի խոսքից հետո էկրանին ցուցադրվեց «Ժեստ» կենտրոնի տարիների գործունեության մասին պատմող ֆիլմը, որից հետո Ժեստ հոգեբանական կենտրոնի մասնագետները լսարանի համար պատրաստել էին հետաքրքիր ու արդի թեմաներ՝

Ժամանակի ընկալման հոգեմետրիկ առանձնահատկությունները։

Սպորտի հոգեբանության ժամանակակից միտումներ։

Խաղամոլության հոգեբանական պատճառկանության և հոգեշտկման առանձնահատկությունները ԱԻԾՀ շրջանակներում։

Ավագ դեռահասության քրեականացված վարքի կանխարգելումներ սոցիալիզացիայի նախնական փուլում։

Ծնողական խնամքից զրկված դեռահասների միջանձնային հարաբերությունները։

Մարիամ Մեհրաբյանի կողմից տեղում իրականացվեց գիտափորձ՝ գնահատելու մասնակիցների կողմից ժամանակի ընկալումը։

Լսարանը բազմահարց էր, հետաքրքրված ներկայացվող թեմաներով։ Հանդիպումը համարում ենք կայացած ու վստահ շարունակական բնույթ կրող․․․․

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար