Փրկարար Ազատ Ազատյանի անվան մանկական վերականգնողական բաժին

«Ժեստ» հոգեբանական կենտրոնն արդեն տարիներ արարում է քաղաք Երևանում, ուստի մեր շնորհավորանքը հարազատ քաղաքի 2807-ամյակին միայն կարող է գործով լինել։Կենտրոնը հայտնի է իր աշխատասիրությամբ և նվիրումով․կանաչապատումից, շրջական միջավայրի մաքրությունից մինչև քաղաքում առկա խնդիրների կողքին լինելը։Այս անգամ ևս բացառություն չէր․հենց քաղաքի տոնին մենք ունեցանք նոր, ավելի բարեկարգ և ժամանակակից մանկան վերականգնողական բաժին, որն այսուհետ կկրի փրկարար «Ազատ Ազատյանի» անունը։

Նորաբաց բաժինն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • Վարքային թերապիա
  • Զգայական ինտեգրացիա
  • Ադապտիվ ֆիզկուլտուրա
  • Նեյրովարժանքներ
  • Աղի սենյակում հատուկ պարապմունքներ
  • Լոգոպեդական պարապմունքներ
  • Ծնողական ակադեմիա /ԱՆՎՃԱՐ/
  • Երաժշտաթերապիա

 

Տոնական օրվա հյուրերն էին հերոսական ընտանիքներն՝ ի դեմս տիկին Լաուրա Սարգսյանի և նրա թիմակիցների, Ազատյան բարերար ընտանիքը, ի դեմս Մոնիկա Ազատյանի, բարիգործընկեր շարքից Միլենա Երեմյանըև SHE YEREVAN կազմակերպությունը, մարզային մասնաճյուղերը, կառավարիչները, Զինանոցի սաները, «Ծնողական ակադեմիայի» ծնողական համայնքը թե մանկան բաժնից, թե դեռահասների։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար