«Պրոֆայլինգ» Օր՝ 1-ին

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց միջազգային մակարդակի բացառիկ վերապատրաստում՝ «Պրոֆայլինգ» թեմայով, որն իր շուրջը համախմբեց ավելի քան 160 մասնակիցների։ Վերապատրաստումը տևեց վեց ժամ և դարձավ յուրահատուկ հարթակ գիտելիքի, փորձի և նորագույն մեթոդների փոխանակման համար։

Դասընթացը վարում էր պրոֆայլեր Սվետլանա Լեգատոն, ով իր պրոֆեսիոնալ ձևակերպումներով ներկայացրեց պրոֆայլինգի գործիքակազմը, անձի հոգեբանական դիմանկարի ընթերցման տեխնիկաները։ Լեգատոն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց այն գործնական հմտություններին, որոնք անհրաժեշտ են կառավարման, բանակցությունների, թիմային աշխատանքի, անվտանգության և մարդկային ռեսուրսների ոլորտներում։

Վերապատրաստման մասակիցներն էին Հայաստանի տարբեր բանկերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, կրթական հաստատությունների ղեկավարներ ու մասնագետներ, խորհրդատուներ, հոգեբանական ծառայությունների աշխատակիցներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Մասնակիցներ էին ժամանել ոչ միայն Երևանից, այլև Գավառից, Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Կոտայքից և անգամ հեռավոր Քաջարանից, ինչը վկայում է թեմայի բարձր պահանջարկի, ոլորտի զարգացումը շարունակելու մեծ ցանկության և պրոֆայլինգի նկատմամբ հետաքրքրության մասին։

Միջոցառման պաշտոնական բացումն իրականացրեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը, ով ողջունեց մասնակիցներին և իր շնորհակալությունը հայտնեց «Մադամ» գործարար կանանց ակումբի հիմնադիր-ղեկավար Տաթև Բեյբությանին, ինչպես նաև Սվետլանա Լեգատոյին՝ վերապատրաստման իրականացման համար։

Վերապատրաստումն իրականացվեց գործնական ու ինտերակտիվ ձևաչափով՝մասնակիցները հնարավորություն ստացան ոչ միայն լսելու, այլև ուսումնասիրելու իրական օրինակներ, կատարել պրոֆայլինգի արագ ու խորքային վարժություններ։

Օրվա ավարտին Մարիամ Մեհրաբյանն ու Սվետլանա Լեգատոն առանձին շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության, հարցերի և քննադատական մտածողության համար։ Մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, որոնք պաշտոնապես հաստատում են նրանց մասնակցությունն ու ձեռք բերած հմտությունները։

Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով շարունակաբար զարգացնել ոլորտը, մասնագիտական հանրությանը ներկայացնել աշխարհում կիրառվող առաջատար մեթոդներ՝ որպես որոշումների կայացման և մարդկային փոխհարաբերությունների մշակույթի նոր մակարդակ։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար