Ք․ Գյումրիի փոքրիկների համար Ժեստ հոգեբանական կենտրոնի հունիսմեկյա նվերը «Անիկո» ֆիլմն էր

Հունիսի 1-ը ք․ Գյումրիում իրական տոն էր դարձել Ժեստ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ։ Գյումրեցի փոքրիկների համար 600 հոգանոց «Օլիմպիկ Կինոթատրոնում ցուցադրվեց «Անիկո» ֆիլմը, որին անձամբ ներկա էր ֆիլմի ռեժիսոր Աննա Հարությունյանը։ Ֆիլմի ողջ ընթացում դահլիճն ակտիվ արձագանքում էր, հերոսների հետ տխրում, ծիծաղում, մեկնաբանություններ անում, այլ կերպ աասծ՝ «Անիկո» ֆիլմն առաջին իսկ վայրկյանից գրավեց Գյումրին։ 

Ֆիլմի ավարտին Մարիամ Մեհրաբյանը բեմ հրավիրեց ռեժիսոր Աննա Հարությունյանին, ով իր խոսքն ու հիացմունքն արտահայտեց Գյումրեցի փոքրիկ հանդիսատեսին։

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը դահլիճից տարբեր տարիքային խմբի երեխաների հրավիրեց, ովքեր առանձնացրեցին ֆիլմում իրենց նախընտրած կերպարներին, խոսեցին ֆիլմի՝ իրենց ուղղված ասելիքի մասին։

Ֆիլմի ավարտին դահլիճը չէր շտապում հեռանալ, առանձին խմբերով շրջապատել էին Աննա Հարությունյանին և Մարիամ Մեհրաբյանին՝ ցանկանալով լուսանկարվել։

Դե իսկ հանդիպման ավարտին «Օլիմպիկ» Կինոթատրոնի դիմաց երեխաներին սպասում էր «Ժեստ» հոգեբանական կենտրոնի կողմից հրավիրված շոու ծրագիրը։ Մեծիկներն ու փոքրիկները մի լավ լուսանկարվեցին, խաղացին, ուրախացան՝ իրենց հետ տանելով օրվա տպավորությունները։

Օրն անխոս ստացված էր, Գյումրու թիվ քառասունմեկ դպրոց-ի և Գյումրի/ԺԵՍՏ հոգեբանական կենտրոնի համատեղ ջանքերը տվեցին հրաշալի արդյունք։ 

Մեր կողքին էր մշտապես Ռադիո Մարիամի անզուգական թիմը, ի դեմս Անի Բաղդասարյանի։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար