«Վերադարձ» ֆիլմը շարունակում է իր հաղթական ընթացքը՝ լեփ-լեցուն դահլիճներով և ջերմ ընդունելությամբ

2026 թվականի մայիսի 4-ին, Ալեքսան Փարսյանի անվան Կապան/Ժեստի և Քաջարան/Ժեստի նախաձեռնությամբ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Վերադարձ» ֆիլմը Կապանի Սյունիք կինոթատրոնումև Քաջարանի Մշակույթի տան դահլիճում։

Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքներում «Վերադարձ» ֆիլմի ցուցադրությունն  արձանագրեց նույն պատկերը՝ լեփ-լեցուն դահլիճներ, հետաքրքրված և ակտիվ հանդիսատես, ջերմ ընդունելություն։

Չնայած օրը ոչ աշխատանքային էր, դահլիճները լի էին հանդիսատեսով, ինչը ևս մեկ անգամ վկայում է նմանատիպ մշակութային նախաձեռնությունների նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ հավաքվել էին՝ միասին ապրելու ֆիլմի պատմությունը, որը ոչ միայն պատմություն է, այլև զգացմունքների, հիշողությունների և ինքնաճանաչման ճանապարհ։

«Վերադարձ» ֆիլմը, Մարիամ Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն հասցրել է շրջել Հայաստանի տարբեր մարզերում՝ արժանանալով ջերմ ընդունելության։ Մայիսի 4-ին հերթը Սյունիքիննէր, որտեղ ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցեց իր ազդեցությունն ու հանդիսատեսի հետ ստեղծվող անմիջական կապը։ Հատկանշական է, որ այն գրեթե բոլոր քաղաքներում ընդունվում է նույն հետաքրքրությամբ և ներգրավվածությամբ։

Ֆիլմի ընթացքում հանդիսատեսնապրումէրյուրաքանչյուրտեսարան, իսկֆիլմիանկանխատեսելի զարգացումները պահում էին ուշադրությունը մինչև վերջին րոպեն։ Պատմության խորքային շերտերը տարբեր մարդկանց մոտ առաջացնում էին տարբեր ընկալումներ՝ ձևավորելով բազմաշերտ հուզական դաշտ։

Ինչպես նախորդ ցուցադրությունների ժամանակ, այս անգամ ևս հանդիսատեսը հնարավորություն ունեցավ անմիջական շփման մեջ մտնել և իրենց հարցերն ուղղել ֆիլմի գլխավոր դերակատար և կոմպոզիտոր Յուրի Մելիքովին, ով կիսվեց ֆիլմի ստեղծման ընթացքի, գաղափարական հիմքերի և երաժշտական լուծումների մասին հետաքրքիր մանրամասներով։

Հանդիպումները վերածվեցին բաց ու ջերմ երկխոսության, որտեղ հանդիսատեսը ոչ միայն հարցեր էր տալիս, այլև կիսվում էր իր անձնական ընկալումներով և ապրումներով։ 

Ցուցադրություններից հետո ևս հանդիսատեսը չէր շտապում հեռանալ․մարդիկշարունակումէինքննարկումները, լուսանկարվումևշփվումՄարիամՄեհրաբյանիևՅուրիՄելիքովիհետ՝փորձելովպահելայդստեղծվածմթնոլորտըորքան հնարավոր է երկար։

Այս ցուցադրությունները դարձան ոչ միայն ֆիլմի հերթական կանգառ, այլև կարևոր մշակութային իրադարձություն, որը միավորեց համայնքները և ևս մեկ անգամ ապացուցեց՝ «Վերադարձ»-ը բոլոր վայրերում արժանանում է նույն ջերմ, ակտիվ և անկեղծ ընդունելությանը։

 

 

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար